National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
17.09.2020
Հանդիպում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու խմբակցության պատգամավորներ Գեւորգ Գորգիսյանը եւ Արկադի Խաչատրյանը սեպտեմբերի 17-ին հանդիպել են Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավորներ Դավիթ Մելքումյանի եւ Գեղամ Ստեփանյանի հետ:

Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Էդմոն Մարուքյանը կարեւոր է համարել արցախցի գործընկերների հետ սերտ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, արտաքին հարաբերությունների եւ այլ ոլորտներում: Խմբակցության ղեկավարը շեշտադրել է միջխորհրդարանական կապերի զարգացման շարունակականության անհրաժեշտությունն ու կարեւորությունը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Մելքումյանը նույնպես կարեւորել է հայկական երկու պետությունների խորհրդարանական կապերի զարգացմանն ուղղված քայլերն ու միջոցառումները: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում Արցախի Հանրապետության խորհրդարանի պատվիրակությունը պաշտոնական այցով կլինի Երեւանում: Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցեր եւս:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am